24.07.2018

Ֆրենսիս Կելսի - հազարավոր երեխաների մոտ բնածին արատների առաջացման կանխարգելողը

Ֆրենսիս Կելսի
Ֆրենսիս Քեյթլին Օլդհեմ Կելսին կանադացի բժիշկ և դեղագետ է: Նա ծնվել է 1914թ. հուլիսի 24-ին, Բրիտանական Կոլումբիայում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիկտորիա քոլեջում, այնուհետև ընդունվել է Մակգիլի համալսարան՝ դեղագիտության բաժին: 1935թ. ստանալով մագիստրոսի որակավորում, պրոֆեսորներից մեկի խրախուսմամբ Ֆրենսիսը նամակով դիմում է դոկտոր Գեյլինգին՝ Չիկագոյի համալսարանի դեղագիտության նորաստեղծ բաժանմունքի ասպիրանտուրայում ուսանելու համար: Գեյլինգը ենթադրելով, որ Ֆրենսիսն արական սեռի ներկայացուցիչ է, առաջարկում է ասպիրանտական տեղ: 1936թ. նա սկսում է իր ուսումը Չիկագոյի համալսարանում, որտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Ֆրեմոնտ Էլլիս Կելսիին:

16.07.2018

Արտեմ Ալիխանյան - Հայաստանում գիտության լուսավորիչը

Տիեզերական ճառագայթներն ինձ համար այնքան թանկ են, ինչքան առաջին սերը: Տիեզերական ճառագայթները ֆիզիկայի համար իրական Էլդորադո են: Մենք պետք է հարմարություններ ստեղծենք Արագած լեռան վրա: Գիտությունը հարմարություն է պահանջում, դա շատ պարզ է: 
- Արտեմ Ալիխանյան

Արտեմ Ալիխանյան
Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908թ. հունիսի 24-ին՝ Ելիզավետպոլում, Ռուսական Կայսրությունում, երկաթգծի ինժեների և տնային տնտեսուհու ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է ընտանիքում, կանոնավոր դպրոց չի հաճախել: Թիֆլիսի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի պետական համալսարան:

1930թ. մինչև համալսարանն ավարտելն աշխատանքի է անցել Լենինգրադի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում, որտեղ աշխատել է իր ավագ եղբոր՝ Աբրահամ Ալիխանովի հետ: Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը նրանք հիմնարար հետազոտություններ են իրականացրել բետա-քայքայման ուսումնասիրման ուղղությամբ, հայտնաբերել են գամմա-ճառագայթների ներքին կոնվերսիան և փորձնականորեն հաստատել են էներգիայի պահպանումը պոզիտրոնային աննիհիլյացիայի ժամանակ: 

15.07.2018

11 փաստ լոլիկի մասին


Լոլիկը միրգ է, թե՞ բանջարեղեն: Բուսաբանական տեսանկյունից լոլիկը միրգ է, հատապտուղ սակայն այն համարվում է խոհանոցային բանջարեղեն, քանի որ նրանում շաքարի պարունակությունն ավելի ցածր է, քան մյուս խոհանոցային մրգերում: Այն օգտագործվում է որպես աղցանի բաղադրիչ, այլ ոչ թե աղանդեր:

07.07.2018

15 փաստ մեղուների մասին


Դարեր շարունակ մեղվապահները բուծել են մեղուներին, հավաքել նրանց կողմից արտադրված քաղցր և առողջարար մթերքը: Այս զարմանալի միջատները բնության անբաժանելի մասնիկն են: 

07.06.2018

Հրաչյա Բունիաթյան

Ականավոր գիտնական և մանկավարժ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանը ծնվել է 1907թ. մայիսի 1-ին Նոր Բայազետում (այժմ՝ ք. Գավառ): Հայրենի քաղաքում սկզբնական կրթությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 

Հրաչյա Բունիաթյան

29.05.2018

Արհեստական բջիջ

Ստեղծվել է արհեստական բջիջ, որն ունակ է ֆոտոսինթեզ իրականացնել և սպիտակուցներ սինթեզել:
Կարմիր լույսը խթանում է ֆոտոսինթեզի գործընթացն այս արհեստական բջջում,
 ի վերջո սինթեզվում են ակտինի ֆիլամենտներ:
Աղբյուրը՝ Disease Biophysics Group/Harvard University, The Scientist