15.07.2018

11 փաստ լոլիկի մասին


Լոլիկը միրգ է, թե՞ բանջարեղեն: Բուսաբանական տեսանկյունից լոլիկը միրգ է, հատապտուղ սակայն այն համարվում է խոհանոցային բանջարեղեն, քանի որ նրանում շաքարի պարունակությունն ավելի ցածր է, քան մյուս խոհանոցային մրգերում: Այն օգտագործվում է որպես աղցանի բաղադրիչ, այլ ոչ թե աղանդեր:

Այսպիսով, հետաքրքիր փաստեր լոլիկի մասին՝

1. Լոլիկը կարող է լինել ոչ միայն կարմիր, այլև դեղին, վարդագույն, մանուշակագույն, սև և սպիտակ:

2. Լոլիկի գիտական անվանումը Lycopersicon lycopersicum է:

3. Ենթադրվում է, որ լոլիկի հայրենիքը Պերուն է:

4. Եվրոպայում 1500-ական թվականներին առաջին անգամ հայտնված լոլիկները դեղին էին: Իտալացիները դրանց անվանում էին "pomo d'oro", ինչը նշանակում է ոսկեգույն խնձոր:

5. Ամբողջ աշխարհում հայտնի են լոլիկի շուրջ 10.000 տարատեսակներ:

6. Առևտրաշուկայում լոլիկի բնական տարատեսակներից բացի առկա է նաև գենետիկորեն մոդիֆիկացված տեսակը, որն օժտված է պահպանման ավելի երկար ժամկետով:

7. Լոլիկը հարուստ է լիկոպինով՝ հակաօքսիդանտ, որն օգտակար է սրտի համար, ինչպես նաև՝ վիտամին A-ով և C-ով, կալիումով և կալցիումով:

                                    

8. Իսպանիայում ամեն տարի անցկացվում է Լոլիկի փառատոն, որի ընթացքում մարդիկ իրար վրա են նետում շուրջ 150.000 լոլիկներ:

9. Ամենածանր լոլիկն աճեցվել է ԱՄՆ Օկլահոմա նահանգում, 1986թ.: Այն կշռում էր 3.5կգ, որը գերազանցում է Միացյալ Թագավորությունում նորածինների միջին քաշի արժեքին: Այս փաստը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:

10. ԱՄՆ Օհայո նահանգում լոլիկի հյութը պաշտոնապես պետական ըմպելիք է համարվում:

11. Կանադայի Օնտարիո նահանգում 2016թ. հուլիսի 15-ը հռչակվել է որպես Լոլիկի օր:

Комментариев нет:

Отправить комментарий