Ականավոր գիտնական և մանկավարժ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանը ծնվել է 1907թ. մայիսի 1-ին Նոր Բայազետում (այժմ՝ ք. Գավառ): Հայրենի քաղաքում սկզբնական կրթությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:
1925-1930թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում: Դեռևս ուսանողական տարիներից ուսումը զուգակցել է քիմիական լաբորատորիաներում և համալսարանի կենսաքիմիայի ամբիոնում տարվող գիտամանկավարժական աշխատանքի հետ:
Գիտական գործունեությունը սկսելով անվանի գիտնական, պրոֆեսոր Ա. Գ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ, հետագայում դարձել է նեյրոքիմիայի բնագավառի խոշոր ներկայացուցիչներից մեկը և Հայաստանի կենսաքիմիկոսների դպրոցի հիմնադիրը:
Համալսարանն ավարտելուց հետո Հր. Բունիաթյանն աշխատել է որպես ասիստենտ կենսաքիմիայի ամբիոնում: 1932-1936թթ. դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, Երևանի մանկավարժական և Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտներում: Հետագայում Երևանի բժշկական ինստիտուտում վարել է կենսաքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, 1939-1941թթ. աշխատել է որպես ռեկտորի տեղակալ՝ Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1942-1946թթ. աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր:
Հր. Բունիաթյանի դասախոսությունները մշտապես հագեցած են եղել գիտության վերջին նորություններով, բարդ նյութերը մատուցվել են զարմանալիորեն պարզ և հասկանալի: Ինչպես նշել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ա. Ա. Գալոյանը՝ բազմաթիվ ուսանողներ նրա դասախոսությունները լսելիս կանխորոշում էին իրենց՝ ապագա կենսաքիմիկոսի մասնագիտությունը:
1943թ. Հր. Բունիաթյանը հաստատվել է որպես ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ և նույն թվականին էլ նշանակվել է ՀՍՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժնի վարիչ: 1961 թվականից մինչև իր կյանքի վերջը (1981թ. մարտի 19) անընդմեջ գլխավորել է ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտը:
Հրաչյա Բունիաթյան
|

| Հրաչյա Բունիաթյան |
1937թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ֆոսֆատիդների, խոլինի, ասկորբինաթթվի և մի քանի հակաօքսիդանտների ազդեցությունը ճարպերի և վիտամին А-ի օքսիդացման վրա երկաթի և պղնձի առկայությամբ» թեմայով: 1939թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 1940թ. արժանացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ կոչմանը:
Սովետական Հայաստանում կենսաքիմիական հետազոտությունների բազմակողմանի ծավալումը կապված է Հր. Բունիաթյանի անվան հետ: Այդ հետազոտություններն ընթացել են նրա անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ, ինչի շնորհիվ էլ հնարավոր դարձավ ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի հիմնադրումը: Կենսաբանական քիմիայի զարգացման գործընթացում կարևոր նշանակություն են ունեցել նրա այցելություններն արատասահմանյան խոշոր կենսաքիմիական կենտրոններ, մասնակցությունը միջազգային համագումարներին և գիտաժողովներին, սերտ կապերի հաստատումը նշանավոր գիտնականների հետ:
1972թ. Հր. Բունիաթյանն ընտրվել է Բնախույզների գերմանական ակադեմիայի իսկական անդամ: Նա եղել է նաև նեյրոքիմիայի միջազգային ընկերության խորհրդի, գլխուղեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպության, կենսաքիմիկոսների միջազգային ընկերության ազգային կոմիտեի, ՍՍՀՄ կենսաքիմիկոսների վարչության անդամ և մի շարք գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Հր. Բունիաթյանը ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի «Ուղեղի կենսաքիմիայի հարցեր» ժողովածուի խմբագիրն էր և ՀՍՍՀ ԳԱ կենսաքիմիկոսների ընկերության նախագահը: Բժշկական մեծ հանրագիտարանի խմբագրության պատվերով Հր. Բունիաթյանը գրել է «Գլխուղեղի կենսաքիմիան» հոդվածը:
ԱՄՆ-ի ազգային ինստիտուտի հրավերով Հր. Բունիաթյանը եղել է Միացյալ Նահանգներում, որտեղ ուղեղում ամինաթթուների փոխանակության վերաբերյալ դասախոսություններով է հանդես եկել տարբեր գիտահետազոտական կենտրոններում: Հր. Բունիաթյանը մեծ ավանդ է ունեցել հատկապես նեյրոքիմիայի զարգացման բնագավառում:
1982թ. ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է Հր. Բունիաթյանի անունով:
Աղբյուրը՝ Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան, Նյութեր հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, Երևան 1981

Комментариев нет:
Отправить комментарий