18.11.2018

Փաստեր վիտամին C-ի մասին

Վիտամինների շարքում ամենահայտնին երևի թե վիտամին C-ն է կամ ասկորբինաթթուն: Իսկ դուք գիտե՞ք, որ...
  1. Վիտամին C-ի կարևորությունը բացահայտվել է ավելի քան 250 տարի առաջ, երբ հայտնի է դարձել, որ այս վիտամինի անբավարարությունից առաջանում է ցինգա կամ լնդախտ հիվանդությունը:
  2. Դեռևս 1497թ. Վասկո դա Գամայի ծովային արշավի ժամանակ հայտնաբերվել է ցիտրուսային մրգերի բուժիչ հատկությունը ցինգա հիվանդության ժամանակ, որոնք հարուստ են վիտամին C-ով:
  3. 1970թ. նոյեմբերի 18-ին ամերիկացի քիմիկոս Լայնուս Պոլինգը հայտարարել է, որ վիտամին C-ի բարձր դոզաների կիրառմամբ կարելի է պայքարել մրսածության դեմ:
  4. Վիտամին C-ն անհրաժեշտ է կոլլագենի ձևավորման համար, որն էլ կենսական նշանակություն ունի ոսկրերի, ջլերի, կապանների աճի, վերականգնման և առողջության համար:
  5. Ասկորբինաթթուն օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ:
  6. Վիտամին C-ն մեծացնում է երկաթի ներծծումը սննդից:
  7. Այս վիտամինն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, օգնում է պահպանել արյունատար անոթների էլաստիկությունը:
  8. Պրիմատների, ծովախոզուկների և մարդկանց օրգանիզմում վիտամին C չի սինթեզվում: Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմը կորցրել է վիտամին C-ի սինթեզի համար անհրաժեշտ 4 ֆերմենտներից մեկը:
  9. Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է սովորականից ավելի շատ վիտամին C-ի արտազատմանն օրգանիզմից:
  10. Վիտամին C-ն օգտագործվում է նաև հակաքաղցկեղային թերապիայում: Բուժման այս եղանակը վիճարկելի է: Սակայն, Օտագոյի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ վիտամին C-ի բարձր մակարդակների դեպքում ուռուցքները պակաս ագրեսիվ են և դանդաղ են աճում:

Комментариев нет:

Отправить комментарий