Հնագույն ժամանակներից թիթեռներն ասոցացվել են գարնան, գեղեցկության և հավերժության հետ: Նրանք համարվել են անմահության, երջանկության, սիրո և հավատարմության խորհրդանիշներ, ոգեշնչել են պոետներին, նկարիչներին ու երաժիշտներին: Գիտե՞ք, որ...
- Թիթեռները պատկանում են Թեփուկաթևավորների կարգին, որն ընդգրկում է շուրջ 158570 տեսակներ:
- Գիտությունը, որն ուսումնասիրում է թիթեռներին, կոչվում է լեպիդոպտերոլոգիա:
- Թիթեռների գեղեցիկ և յուրօրինակ թևերն իրականում թափանցիկ են: Պարզապես դրանք ծածկված են թեփուկներով, որոնք անդրադարձնում են արևի ճառագայթները և գունավորում են հաղորդում թևերին:
- Կան թիթեռներ, որոնց թևերի թեփուկները շատ քիչ են կամ ընդհանրապես բացակայում են:
- Ճապոնիայում տան մոտ թիթեռ հանդիպելը ուրախության նշան է: Այս երկրում հարսանեկան արարողությունների պարտադիր մասնակիցը 2 թղթե թիթեռներն են, որոնք ըստ ավանդության երջանկություն են բերում նորապսակներին:
- Աշխարհի ամենախոշոր թիթեռն Ornithoptera alexandrae-ն է, որի թևերի բացվածքը 28սմ է:

Ornithoptera alexandrae - Թիթեռների կյանքի ցիկլը բաղկացած է 4 փուլերից՝ ձու, թրթուր, հարսնյակ և հասուն միջատ:
- Թիթեռների օրգաններից կառուցվածքով ամենաբարդը աչքերն են, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 6000 պարզ աչիկներից:
- Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ թեփուկաթևավորներ չեն հանդիպում:
- Թիթեռները ամենահին միջատներից են: Նրանց պատկերները հանդիպում են ավելի քան 3500 տարվա վաղեմության եգիպտական որմնանկարներում:
- Այս միջատները սննդի համը զգում են դրա վրա կանգնելով, քանի որ նրանց համազգաց ընկալիչները գտնվում են առջևի վերջույթների ծայրերին:
- Թեփուկաթևավորների տեսակային բազմազանությամբ ավելի հարուստ են Պերուն և Հնդկաստանը:

Attacus atlas - Attacus atlas-ն ամենախոշոր թիթեռն է աշխարհում ըստ թևերի բացվածքի մակերեսի՝ 263 քառ. սմ: Այդ պատճառով էլ նրան հաճախ շփոթում են թռչունի հետ:
- Հին հույները թիթեռներին համարում էին հոգու անմահության խորհրդանիշներ և հոգին պատկերում էին թիթեռի թևերով աղջկա տեսքով:
- Եվրոպական երկրներում հիանում են այս միջատների գեղեցկությամբ, իսկ Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում թիթեռներն օգտագործվում են որպես սնունդ:
- Թիթեռները չեն լսում, սակայն զգում են ձայնային տատանումները, ինչն օգնում է նրանց կողմնորոշվել տարածության մեջ:
Բրազիլական Caligo ցեղի թիթեռներն իրենց բազմաթիվ թշնամիներից՝ միջատներից ու թռչուններից պաշտպանվելու յուրահատուկ մեխանիզմ ունեն: Երբ գիշատիչը մոտենում է թիթեռին, վերջինս թեքվում է նրան մեջքով և բացում թևերը: Գիշատիչը սարսափահար փախչում է, քանի որ վախենում է թիթեռի թևերի պատկերից՝ մեծ աչքերով ու սուր քթով բուից:
Caligo ցեղի թիթեռի թևերի
պատկերը նման է բուի- Այս միջատները հիմնականում սնվում են նեկտարով, սակայն կան նաև փտող մրգերով ու կենդանիների արյունով սնվող տեսակներ: Որոշ տեսակներ էլ հասուն վիճակում չեն սնվում, քանի որ կերպարանափոխության ընթացքում կորցնում են բերանային ապարատը: Նրանք գոյատևում են այն էներգիայի հաշվին, որը կուտակել էին թրթուրային վիճակում:

Stigmella ridiculosa - Թիթեռի քաշը մոտավորապես այնքան է, ինչքան վարդի 2 թերթիկինը:
- Աշխարհի ամենափոքր թիթեռը Stigmella ridiculosa-ն է՝ ընդամենը 2մմ մեծությամբ:
- Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց քամին է պոկել:
- Ստոքհոլմում կան կլինիկաներ, որտեղ իրականացվում են հակասթրեսային թերապիաներ՝ թիթեռների միջոցով:
- Թիթեռների մեծամասնության կյանքի տևողությունը շատ կարճ է՝ մի քանի օր, սակայն կան երկարակյաց տեսակներ, որոնք ապրում են մինչև մի քանի ամիս:

Комментариев нет:
Отправить комментарий