...մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է աշխատել ինքն իր վրա, կատարելագործել սեփական անձը՝ իր վրա դնելով մարդկության
կյանքի համար պատասխանատվության որոշակի մաս...

Մարիա Սկլադովսկայա Կյուրի
Բոլոր ժամանակների ամենահայտնի կին գիտնականը թերևս Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Սկլադովսկայա Կյուրին է: Նա ծնվել է 1867թ. նոյեմբերի 7-ին, Վարշավայում: Մարիայի ծնողներն ուսուցիչներ էին: Ապագա գիտնականը ֆիզիկայի և քիմիայի բնագավառում իր առաջին գիտելիքները ստացել է հորից: Դեռևս դպրոցական տարիներից Մարիան աչքի է ընկել մեծ ընդունակությամբ և աշխատասիրությամբ:
Այն ժամանակ քաղաքական իրավիճակի պատճառով Լեհաստանում կանանց բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները սահմանափակ էին: Մարիան երազում էր Սորբոնի համալսարանում սովորելու մասին, սակայն ընտանիքի ֆինանսական կարգավիճակը թույլ չէր տալիս: Այդ պատճառով Մարիան և իր քույրը՝ Բրոնիան, պայմանավորվում են հերթով մի քանի տարի աշխատել որպես դաստիարակչուհիներ, որպեսզի կարողանան հերթով սովորել և վճարել իրենց ուսման վարձը: Սկզբում աշխատում է Մարիան և օգնում քրոջը կրթություն ստանալ: Հետագայում քույրն ամուսնանում է, իսկ Մարիան շարունակում է աշխատել՝ իր ուսման վարձավճարը հավաքելու համար: Այդ ընթացքում նա չի դադարում գրքեր կարդալ և ինքնակրթվել: 24 տարեկան հասակում Մարիան մեկնում է Փարիզ, ընդունվում է Սորբոնի համալսարան: Համալսարանի լավագույն ուսանողուհիներից մեկը ստանում է 2 դիպլոմ՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում:
1894թ. Մարիա Սկլադովսկայան ծանոթանում է Պիեռ Կյուրիի (1859-1906թթ.) հետ, ով ղեկավարում էր Ֆիզիկայի և քիմիայի դպրոցի լաբորատորիաները: Բնական գիտությունների ոլորտում ունեցած ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ նրանք մտերմանում են: Պիեռն ամուսնության առաջարկություն է անում Մարիային, սակայն սկզբում մերժում է ստանում: Պատճառն այն էր, որ Մարիան ցանկանում էր վերադառնալ Լեհաստան և աշխատել իր ընտրած բնագավառում: Նա կարճ ժամանակով վերադառնում է Լեհաստան, սակայն Կրակովի համալսարանում աշխատելու համար մերժում է ստանում: Պիեռը համոզում է նրան վերադառնալ Փարիզ: 1895թ. նրանք ամուսնանում են:
1895թ. Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը բացահայտում է X-ճառագայթները, իսկ 1986թ. Անրի Բեկերելը հայտնաբերում է, որ ուրանի աղերն առաքում են այնպիսի ճառագայթներ, որոնք իրենց թափանցող ունակությամբ նման են X-ճառագայթներին: Այս 2 կարևոր հայտնագործություններից հետո Մարին որոշում է ուսումնասիրել ուրանի ճառագայթումը: Իր հետազոտություններում նա օգտագործում է Պիեռի և նրա եղբոր ստեղծած էլեկտրոմետր սարքը, որով գրանցում էր օդի իոնացման արդյունքում առաջացած էլեկտրական լիցքի փոփոխությունը:
Չունենալով սեփական լաբորատորիա, Կյուրի ամուսիններն իրենց ուսումնասիրություններն իրականացնում էին ինստիտուտին կից խորդանոցում, այնուհետև դպրոցի մոտ գտնվող ախոռում: Ուրանի հանքաքարի ֆրակցիաները տարբեր քիմիական մեթոդներով ուսումնասիրելիս Կյուրի ամուսինները հայտնաբերում են 2 քիմիական տարրեր՝ պոլոնիումը (անվանում են ի պատիվ Մարիայի հայրենիքի՝ Լեհաստանի) և ռադիումը: Վերջինս արդյունաբերական կիրառություն է ստանում, սակայն Կյուրի ամուսինները որոշում են չարտոնագրել իրենց հայտնագործությունը և այն անհատույց թողնել ի օգուտ համայն մարդկության:
1903թ. դեկտեմբերին Պիեռ Կյուրին, Մարի Կյուրին և Անրի Բեկերելը ստանում են Նոբելյան մրցանակ Ֆիզիկայի բնագավառում՝ ճառագայթման երևույթի հետազոտություններում բացառիկ ներդրումների համար: Մարի Կյուրին առաջին կին գիտնականն էր, ով արժանացավ Նոբելյան մրցանակի:
Նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Կյուրի ամուսինները չունեին պատշաճ լաբորատորիա: Ի պատասխան Պիեռ Կյուրիի դժգոհությունների Փարիզի համալսարանում որոշում է կայացվում հիմնադրել նոր լաբորատորիա, որը պետք է պատրաստ լիներ մինչև 1906թ.:
1906թ. ճանապարհային դժբախտ պատահարի պատճառով Պիեռ Կյուրին մահանում է: Որոշ ժամանակ անց Մարի Կյուրիին առաջարկում են գլխավորել Փարիզի համալսարանի Ֆիզիկայի բաժանմունքը՝ ամուսնու փոխարեն: Նա համաձայնվում է, հուսալով ստեղծել լաբորատորիա՝ ի հիշատակ Պիեռ Կյուրիի: Մարի Կյուրին առաջին կին պրոֆեսորն էր Փարիզի համալսարանում:
1910թ. Մարիին հաջողվում է անջատել մաքուր ռադիումը, իսկ 1911թ. նա արժանանում է Նոբելյան մրցանակի Քիմիայի բնագավառում՝ ռադիում և պոլոնիում տարրերի հայտնաբերման, ռադիումի անջատման և նրա բնույթի ու միացությունների ուսումնասիրման համար: Մարի Կյուրին առաջին և ներկայումս միակ կին գիտնականն է աշխարհում, ով ստացել է 2 Նոբելյան մրցանակ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարի Կյուրին ստեղծում է փոքր ռադիոլոգիական կենտրոններ՝ ռադիոգրաֆիայի շարժական սարքերով, որոնց անվանում էին "փոքրիկ Կյուրիներ": Նա սովորեցնում էր բժիշկներին ռադիոլոգիան կիրառել բժշկության մեջ, օրինակ՝ վիրավորի մարմնում հայտնաբերել փամփուշտը: Մարի Կյուրին նշանակվում է Կարմիր Խաչի ռադիոլոգիական ծառայությունների ղեկավար: Դեռևս պատերազմի սկզբում նա ցանկացել է նվիրաբերել իր Նոբելյան մրցանակների մեդալները՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն Ֆրանսիական Ազգային Բանկը հրաժարվել է ընդունել դրանք: Մարին իր Նոբելյան մրցանակի գումարն օգտագործել է զինվորներին օգնելու նպատակով:
Մարի Կյուրին մահանում է 1934թ.` ապլաստիկ անեմիայից, որի առաջացման պատճառը երկարատև ճառագայթահարումն էր: Այն ժամանակաշրջանում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունները դեռևս հայտնի չէին և Մարին աշխատում էր առանց անվտանգության ապահովման միջոցների, որոնք մշակվեցին հետագայում: Նա ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող փորձանոթները պահում էր իր գրպանում, բացի այդ պատերազմի ընթացքում աշխատելով որպես ռադիոլոգ, ենթարկվել է ռենտգենյան ճառագայթման ազդեցությանը: Մարի Կյուրիի փաստաթղթերը ռադիոակտիվ տարրերով աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով վտանգավոր են և պահվում են կապարե արկղերում: Դրանք ուսումնասիրելու համար պետք է համապատասխան պաշտպանական հագուստ կրել:
Պիեռ և Մարի Կյուրիների պատվին անվանվել է կյուրիում քիմիական տարրը, ինչպես նաև ռադիոակտիվության չափման միավորը՝ կյուրի: Նրանց անունով Փարիզի Ռադիումի ինստիտուտը վերանվանվել է Կյուրի ինստիտուտ: Կյուրի ամուսինները Նոբելյան մրցանակից բացի արժանացել են նաև Դեյվիի (Լոնդոնի թագավորական ընկերություն, 1903թ.) և Մատեուչիի (Իտալիայի ԳԱԱ, 1904թ.) մեդալների:
Մարիա Սկլադովսկայա Կյուրիի անունով են կոչվում նաև Վարշավայի Օնկոլոգիական կենտրոնը, ինչպես նաև մի շարք քոլեջներ ու դպրոցներ: Նա արժանացել է նաև Էլիոթ Կրեսսոնի (Ֆրանկլինի ինստիտուտ, 1909թ.), Ջոն Սքոթի անվան (1921թ.) մեդալների, Ուիլլարդ Գիբսի մրցանակի (Ամերիկյան քիմիական ընկերություն, 1921թ.):
2009թ. New Scientist ամսագրի անցկացրած հարցման արդյունքում Մարիա Սկլադովսկայա Կյուրին ճանաչվել է ամենաոգեշնչող կին գիտնական: Արժանի հաղթող՝ յուրահատուկ անվանակարգում: Իր գիտական և հասարակական գործունեությամբ Մարի Կյուրին ոչ միայն անջնջելի հետք է թողել մարդկության պատմության մեջ, այլև շարունակում է ոգեշնչել նորանոր սերունդների:
![]() |
| Պիեռ և Մարի Կյուրիներ, 1906թ. |

| Մարիա Սկլադովսկայա Կյուրի, 1903թ. |
1903թ. դեկտեմբերին Պիեռ Կյուրին, Մարի Կյուրին և Անրի Բեկերելը ստանում են Նոբելյան մրցանակ Ֆիզիկայի բնագավառում՝ ճառագայթման երևույթի հետազոտություններում բացառիկ ներդրումների համար: Մարի Կյուրին առաջին կին գիտնականն էր, ով արժանացավ Նոբելյան մրցանակի:
Նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Կյուրի ամուսինները չունեին պատշաճ լաբորատորիա: Ի պատասխան Պիեռ Կյուրիի դժգոհությունների Փարիզի համալսարանում որոշում է կայացվում հիմնադրել նոր լաբորատորիա, որը պետք է պատրաստ լիներ մինչև 1906թ.:
![]() |
| Պիեռ Կյուրի, 1903թ. |
1906թ. ճանապարհային դժբախտ պատահարի պատճառով Պիեռ Կյուրին մահանում է: Որոշ ժամանակ անց Մարի Կյուրիին առաջարկում են գլխավորել Փարիզի համալսարանի Ֆիզիկայի բաժանմունքը՝ ամուսնու փոխարեն: Նա համաձայնվում է, հուսալով ստեղծել լաբորատորիա՝ ի հիշատակ Պիեռ Կյուրիի: Մարի Կյուրին առաջին կին պրոֆեսորն էր Փարիզի համալսարանում:
1910թ. Մարիին հաջողվում է անջատել մաքուր ռադիումը, իսկ 1911թ. նա արժանանում է Նոբելյան մրցանակի Քիմիայի բնագավառում՝ ռադիում և պոլոնիում տարրերի հայտնաբերման, ռադիումի անջատման և նրա բնույթի ու միացությունների ուսումնասիրման համար: Մարի Կյուրին առաջին և ներկայումս միակ կին գիտնականն է աշխարհում, ով ստացել է 2 Նոբելյան մրցանակ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարի Կյուրին ստեղծում է փոքր ռադիոլոգիական կենտրոններ՝ ռադիոգրաֆիայի շարժական սարքերով, որոնց անվանում էին "փոքրիկ Կյուրիներ": Նա սովորեցնում էր բժիշկներին ռադիոլոգիան կիրառել բժշկության մեջ, օրինակ՝ վիրավորի մարմնում հայտնաբերել փամփուշտը: Մարի Կյուրին նշանակվում է Կարմիր Խաչի ռադիոլոգիական ծառայությունների ղեկավար: Դեռևս պատերազմի սկզբում նա ցանկացել է նվիրաբերել իր Նոբելյան մրցանակների մեդալները՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն Ֆրանսիական Ազգային Բանկը հրաժարվել է ընդունել դրանք: Մարին իր Նոբելյան մրցանակի գումարն օգտագործել է զինվորներին օգնելու նպատակով:
Մարի Կյուրին մահանում է 1934թ.` ապլաստիկ անեմիայից, որի առաջացման պատճառը երկարատև ճառագայթահարումն էր: Այն ժամանակաշրջանում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունները դեռևս հայտնի չէին և Մարին աշխատում էր առանց անվտանգության ապահովման միջոցների, որոնք մշակվեցին հետագայում: Նա ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող փորձանոթները պահում էր իր գրպանում, բացի այդ պատերազմի ընթացքում աշխատելով որպես ռադիոլոգ, ենթարկվել է ռենտգենյան ճառագայթման ազդեցությանը: Մարի Կյուրիի փաստաթղթերը ռադիոակտիվ տարրերով աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով վտանգավոր են և պահվում են կապարե արկղերում: Դրանք ուսումնասիրելու համար պետք է համապատասխան պաշտպանական հագուստ կրել:
Պիեռ և Մարի Կյուրիների պատվին անվանվել է կյուրիում քիմիական տարրը, ինչպես նաև ռադիոակտիվության չափման միավորը՝ կյուրի: Նրանց անունով Փարիզի Ռադիումի ինստիտուտը վերանվանվել է Կյուրի ինստիտուտ: Կյուրի ամուսինները Նոբելյան մրցանակից բացի արժանացել են նաև Դեյվիի (Լոնդոնի թագավորական ընկերություն, 1903թ.) և Մատեուչիի (Իտալիայի ԳԱԱ, 1904թ.) մեդալների:
Մարիա Սկլադովսկայա Կյուրիի անունով են կոչվում նաև Վարշավայի Օնկոլոգիական կենտրոնը, ինչպես նաև մի շարք քոլեջներ ու դպրոցներ: Նա արժանացել է նաև Էլիոթ Կրեսսոնի (Ֆրանկլինի ինստիտուտ, 1909թ.), Ջոն Սքոթի անվան (1921թ.) մեդալների, Ուիլլարդ Գիբսի մրցանակի (Ամերիկյան քիմիական ընկերություն, 1921թ.):
2009թ. New Scientist ամսագրի անցկացրած հարցման արդյունքում Մարիա Սկլադովսկայա Կյուրին ճանաչվել է ամենաոգեշնչող կին գիտնական: Արժանի հաղթող՝ յուրահատուկ անվանակարգում: Իր գիտական և հասարակական գործունեությամբ Մարի Կյուրին ոչ միայն անջնջելի հետք է թողել մարդկության պատմության մեջ, այլև շարունակում է ոգեշնչել նորանոր սերունդների:

Комментариев нет:
Отправить комментарий