Մանդարինի բույրով Նոր տարին է գալիս :)
Իսկ գիտե՞ք, որ
- Մանդարինի հայրենիքը հարավային Չինաստանն է: Այն Եվրոպա է բերվել XIX դարի սկզբներին:
- Իսպաներեն mandarin բառը ծագում է պորտուգալերեն mandarim բառից (նշանակում է չինացի չինովնիկ), որն էլ իր հերթին գալիս է սանսկրիտի mantrin բառից, որը նշանակում է խորհրդատու:
- Առասպելներից մեկի համաձայն մանդարինի անվանումը ծագել է չինացի չինովնիկների՝ մանդարինների անունից, որոնք այդ մրգերն էին աճեցնում իրենց այգիներում: Մեկ այլ վարկածի համաձայն անվանումը փոխանցվել է չինացի չինովնիկների վառ նարնջագույն հագուստների գույնից:
- Այս միրգը պարունակում է ածխաջրեր, օրգանական թթուներ, վիտամիններ, ֆիտոնցիդներ, եթերայուղեր, պիգմենտներ, այդ թվում՝ կարոտինոիդներ:
- Ուշադրություն. մանդարինը լավացնում է ախորժակը, բարելավում է նյութափոխանակությունը, ձմռանն օրգանիզմին ապահովում է վիտամիններով:
- Մանդարինը հարուստ է հատկապես վիտամին C-ով:
- Ֆիտոնցիդների պարունակության շնորհիվ այս մրգերն օժտված են նաև հակամանրէային հատկությամբ:
- Ավանդական բժշկության մեջ մանդարինի կեղևն օգտագործվում է թուրմերի և թեյերի պատրաստման համար:
- Մանդարինի կեղևից պատրաստված թուրմը բնական ջերմիջեցնող է:
- Եթերայուղերի պարունակության շնորհիվ այն օգտագործվում է կոսմետիկայի արտադրությունում:
- Մանդարինը ոչ միայն միրգ է, այլև գեղեցիկ բադիկ` Aix galericulata:

Մանդարինկա՝ Aix galericulata


Комментариев нет:
Отправить комментарий